Այսօր: Չորեքշաբթի, 20 Մարտի 2019թ.
Գետափնյաի գյուղապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓՆՅԱ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.03.19 ԿԱՆԱՆՑ ՏՈՆ

Սիրով շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկների Մարտի 8-ը, ցանկանում ենք միշտ լինեն սիրված և գնահատված, թող ժպիտը երբեք չմարի նրանց դեմքից:

21.02.19 Մայրենի լեզվի օր
1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ Մայրենի լեզվի միջազգային օրը հավերժացնում է այն քաղաքական պայքարը, որը մղվել է մոտ վաթսուն տարի առաջ բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար: 1952թ.-ին Դաքայում ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, որոնք դուրս էին եկել բողոքելու կառավարության՝ ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու որոշման դեմ:  Ի հիշատակ այդ պայքարի`   1999 թվականից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը, իսկ 2008 թվականը հռչակել է Լեզուների միջազգային օրը: Ի հիշատակ բենգալացիների պայքարի՝ Սիդնեյի Էշֆիլդ զբոսագյում կանգնեցվել է ... Մանրամասն
13.02.19 Տեառնընդառաջ
Փետրվարի 13-ին Տրնդեզ է կամ Տեառնընդառաջ. տ ոն, որը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:  Նախկինում, սակայն, հեթանոս հայերը  Տրնդեզը  նշել են որպես գիտության եւ դպրության աստված Տիրի, նաեւ արեւի եւ ռազմի աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի: Ահա սա է այսօր վառվող խարույկի հիմնական խորհուրդը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ:Այսօր Տրնդեզն ամենից ... Մանրամասն
28.01.19 ԲԱՆԱԿԻ ՕՐ

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: 1991 թ., Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Մինիստրների խորհրդում ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե, իսկ հոկտեմբերի 5-ից, ՀՀ նախագահի հրամանով, պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992 թ. հունվարի 28-ին պատմական որոշում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ»՝ այդ կերպ հայտնելով Հայկական Ազգային Բանակի ստեղծման մասին:

 

26.01.19 Սուրբ Սարգսի տոն,երիտասարդների օրհնության օր
Սուրբ Սարգսի տոնը  Հայաստանում  նշել են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով։ Այսպես, օրինակ, Սբ. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդ աղջիկները աղի բլիթ են ուտում և ակնկալում երազում տեսնել իրենց ապագա փեսացուին։ Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը, ում ափսեում շաղ տված ալյուրի կամ փոխինդի միջով կանցնի սուրբը, սպասվում է մեծ հաջողություն։ Հնում այդ օրն ընդունված է եղել պատրաստել նաև օձի թթու կոչվող ապուրը։ Այն պատրաստվում էր ոսպից, մանրաձավարից, ալյուրից և եփվում թթվի ջրի մեջ։ Շատ հավատացյալներ այցելում են սբ. Սարգիս զորավարի անունը կրող ... Մանրամասն
20.01.19 Բարեկենդան
Բարեկենդան տոնը խոր արմատներ ունի, որոնք ձգվում են դեպի հեթանոսական շրջան։ Տոնի հիմքում ընկած էր բնության զարթոնքը և տարվա սկիզբը։ Հնում մարդիկ հավատացել են, որ միմյանց կենդանություն մաղթելով նրանք աղերսել են վերին ուժերին պաշտպանել իրենց կյանքը չար ուժերի ազդեծությունից։ Տոնը ներառել է նաև բնության իրերի և երևույթների պաշտամունքն արտահայտող ծեսեր ու սովորույթներ։ Բնության զարթոնքի և մահվան պատկերացումներն առնչվել են մահվան և կյանքի, ծննդի և վերազարթոնքի հավերժական փոխանցումներին։ Դրանք մասամբ տեղ են գտել նախնիների պաշտամունքին նվիրված ծեսի փնջում։Հետագայում տոնին բնորոշ գծերը փոխանցվել են  Նավասարդին  և  Ամանորին : Բարեկենդանը ուրախության ու զվարճանքի օր է։ Այն հիշեցնում է  ... Մանրամասն
06.01.19 Սուրբ Ծնունդ և հայտնություն
Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սբ. Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Սբ. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել: Բանն այն է, որ ‎դեկտմեբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը:Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտմեբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր:Հնագույն ավանդության ... Մանրամասն
1 2 3 4 5 6


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, գ. Գետափնյա

(093)306969

getapnya.gyuxapetaran@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԵՏԱՓՆՅԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner