Այսօր: Երեքշաբթի, 31 Մարտի 2020թ.
Գետափնյաի գյուղապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓՆՅԱ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.03.20 Կանանց տոն

Սիրով շնորհավորում ենք բոլոր կանանց և աղջիկների տոնը։

Սեր ու երջանկություն ենք մաղթում։ Թող երջանկությունը միշտ ապրի ձեր սրտերում, կանացի հմայքը, պայծառ ժպիտը ու գրավչությունը ձեր հավերժ ուղեկիցը լինեն։

Պատահական չէ, որ այս գեղեցիկ տոնը գարնան օրերից մեկն է, քանզի դուք՝ սիրելի կանայք, աղջիկներ, մայրեր և քույրեր, գարնան արևի պես տաքացնում եք մեր բոլորի սրտերը, գարնան բուրավետ ծաղիկների պես գեղեցիկ, հմայիչ, նուրբ ու քնքուշ եք, տարվա բոլոր եղանակներին դուք միշտ գարուն եք բերում և տարածում ձեր շուրջը:

14.02.20 Տեառնընդառաջ

Տրնդեզն, ըստ էության, խորհրդանշում է ձմռան հրաժեշտն ու գարնանամուտը: Այս տոնի ծագումը ժողովրդական բանահյուսությամբ կապվում է կրակի աստված Վահագնի մասին պատմող առասպելի հետ: Հոգնելով ցրտաշունչ ձմեռից` արյականները խարույկներ են վառում` արևին օգնելու և գարնանամուտը արագացնելու համար: Արևի աստվածային կրակից ծնված Վահագնը սպանում է ջրի աղբյուրը հսկող Վիշապին, որը մարդկանց ջուր էր տալիս մարդկային զոհերի դիմաց: Երբ ջուրը սկսում է հոսել, հողը ծաղկում է: Այդպես, կրակը օգնում է հաղթել ձմռանը:

06.01.20 Սուրբ ծնունդ և հայտնություն
Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Սբ. Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Սբ. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում`   Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն`   վառել:
 
Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսը:
 
 
31.12.19 Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ

Սրտանց շնորհավորում ենք բոլորի գալիք Ամանորը, ցանկանում ենք 2020թվականը լինի հաջողությունների և առողջության տարի:

10.11.19 ՏԻՄ ձևավորման օր

1996 թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ՀՀ-ում առաջին անգամ ձևավորվեցին տեղական ինքնակառավարման մարմիններ: Այդ պատճառով նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օր:

21.09.19 Անկախության տոն
«Հազիվ էր մեր դարավոր երազանքն իրականանում, և հայոց պետականության լույսը վառվել էր մեր տանը, էլի մարեց: Ազգովին մութի մեջ նստած, պատմական որոշում կայացնելու վճռի դեմ հանդիման՝ ինքներս մեզ հարցնում ենք` հայոց պետականության լույսը վառե՞նք, թե՞ մութի մեջ նստենք դարձյալ: Սա հա՞րց է: Վառենք մեր տան լույսերը ու պարզ տեսնենք, թե ինչ ենք անելու: …Որովհետև մեր պատմության մութի մեջ խարխափող էջերն ենք լուսավորելու, լուսավորելու ենք գելի բերանն ընկած ու մութի մեջ կորած մեր ոստանները, լճերը, լեռները: Այս մի բուռ ապրողներովս մենք լուսավորելու ենք մեր հայրերի երազանքը, ու մեր մեծերը, նախնիները մեզ չնչին առիթ անգամ չեն տվել լույսից ամաչելու, վախենալու: Մեր նախնիների արժանի ժառանգներն ենք և, իհարկե, ... Մանրամասն
01.09.19 Գիտելիքի և դպրության օր

«Սեպտեմբերի 1-ը ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաեւ գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու եւ նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Տոնական այս օրը հատկապես առանձնակի ջերմությամբ ցանկանում ենք շնորհավորել բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ոտք դնելու ուսումնական հաստատություն` դպրոց, բուհ, քոլեջ կամ ուսումնարան եւ մաղթել, որ այս սեպտեմբերի 1-ը դառնա լուսավոր ու մեծ ճանապարհի սկիզբը»:

1 2 3 4 5 6 7 8


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արարատի մարզ, գ. Գետափնյա

(093)306969

getapnya.gyuxapetaran@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԵՏԱՓՆՅԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner